ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՄԱՆԻՍԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ

PanARMENIAN.Net - Սրվել է իրավիճակը Վրաստանի Դմանիսիի շրջանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Գոգավայի խոսքերով` Դմանիսիում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել վրացական խորհրդարանում ծագած սկանդալը: «Քաղաքացիների միություն» կուսակցության ցուցակներով ընտրված պատգամավոր Դավիթ Մագրաձեն` հրաժարվել է պատգամավորի մանդատից:

Խորհրդարանում ազատված տեղը պետք է զբաղեցներ ցուցակով հաջորդ պատգամավորության թեկնածուն: Այդ թեկնածուն Դմանիսի շրջանի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Միքաել Մահմուդովն էր: Սակայն, պարզվել է, որ «Քաղաքացիների միություն» ղեկավարությունը դեռեւս մարտին կարգադրություն է ստորագրել Միքաել Մահմուդովին ցուցակից հանելու մասին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---