Թուրքիային չի հուզում իր միջազգային իմիջը11 մարտի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեռեւս նույնացնում է իրեն Օսմանյան կայսրության հետ, քանի որ շարունակում է խոսել սպառնալիքի եւ ուժի դիրքերից: Դրա վառ օրինակն էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի դեսպանին ԱՄՆ-ից հետ կանչելը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ի պատասխան բոլոր հայտարարություններին այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման ձախողման դեպքում Թուրքիայի միջազգային վարկանիշը կտրուկ կընկնի, Մելքոնյանը հայտնեց, որ Կիպրոսի օկուպացումից հետո Թուրքիային այդ հարցերը չեն հուզում: «Իսկ հայկական կողմին չպետք է հուզի միջազգային իմիջը, երբ հարցը վերաբերում է իր ազգային շահերին»,- նշեց նա: Դրա հետ մեկտեղ պատմաբանը նկատեց, որ ինքնին Թուրքիայի ներսում շատ խնդիրներ կան, որոնց թվում հիմնական տեղը հատկացվում է քրդական գործոնին: «Թուրքիան այժմ ժողովրդագրական խնդրի առջեւ է կանգնած, քանի որ քրդական բնակչությունը բավական մեծ թիվ է կազմում ոչ միայն երկրի գավառներում, այլեւ Անկարայում ու Ստամբուլում»,- ընդգծեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը: Մելքոնյանի խոսքով, ստեղծված իրադրությունից Թուրքիան երկու ելք ունի` ինտեգրում Եվրոպայի հետ կամ կողմնորոշում դեպի արմատական իսլամ: «Թե մի, եւ թե մյուս դեպքում քրդական հիմնախնդրին անհնար է հեշտ լուծում տալ»,- ընդգծեց պատմաբանը: ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |