ՀՀ փոխվարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ11 մարտի 2010 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ հանրապետական նշանակության ճանապարհը տուժել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Լճի մակարդակի բարձրացման հետեւանքով Կարճաղբյուր համայնքի մոտ գտնվող հանրապետական նշանակության ճանապարհի շահագործումը վտանգված է: Փոխվարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը եւ առաջարկություններ ներկայացնել` նշված հատվածի անխափան շահագործումն ապահովելու համար: Մարզպետի առաջարկությամբ կուսումնասիրվի նաեւ Կալան- Դպրաբակ ճանապարհահատվածը, որի գործարկումը եւս վտանգված է, եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն առաջարկություններ կներկայացնի նաեւ այս հատվածի վերաբերյալ: Այնուհետեւ փոխվարչապետը ծանոթացավ Լճաշենի հատվածում վերակառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին, որի համար միջոցներ են նախատեսված 2010թ. պետբյուջեում: ՀՀ փոխվարչապետը Սեւանի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` Սեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս փոխվարչապետին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները: Մասնավորապես բարձրացվեց հողերի առաջին սեփականաշնորհման ժամանակ գրանցումներում առկա անճշտությունների խնդիրը: Ա. Գեւորգյանը նշեց, որ այն բնորոշ է հանրապետության բոլոր մարզերին, եւ այդ ուղղությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում արդեն ձեւավորված է աշխատանքային խումբ, որը 2009թ. ընթացքում գույքագրել է նմանատիպ խնդիրները: Փոխվարչապետը խոստացավ, որ առաջիկայում խնդիրը կքննարկվի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` վերջնական լուծումներ գտնելու նպատակով: Քննարկվեցին նաեւ «Սեւան» ազգային պարկի սահմաններում գտնվող հողերի կարգավիճակին առնչվող հարցեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |