Դավիթ Նալբանդյան. Ես փորձեցի 100%-ով գործի դնել իմ ունակությունները, եւ դա բավական եղավ 8 մարտի 2010 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Դեվիսի Գավաթ-2010-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի հանդեպ: Այդպիսով, 1/4 եզրափակչում Արգենտինայի ներկայացուցիչները կհանդիպեն Ռուսաստանի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, Արգենտինա-Ռուսաստան հանդիպումը կկայանա Մոսկվայում հուլիսի 9-11-ը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1/8 եզրափակչում չորս սեթերում առանց դժվարության 7:5, 6:3, 4:6 եւ 6:4 հաշվով հաղթեց շվեդացի Անդրաս Վինչիգուերրուին: Հաղթանակից հետո Նալբանդյանը խոստովանեց, որ իրեն կրկին անհանգստացնում էր ոտքի ցավը: «Հանդիպման հենց սկզբից ես ինձ այնքան էլ լավ չէի զգում: Այն բանից հետո, երբ ես հաղթեցի առաջին սեթում, զգացի, որ ոտքս ցավում է, եւ ամեն հաջորդ խաղարկմանը ես գնալով ավելի վատ էի զգում: Բայց ես պարզապես փորձեցի 100%-ով գործի դնել իմ ունակությունները, եւ այսօր դա բավական եղավ: Մենք բոլորս շատ լավ աշխատանք կատարեցինք այս հանգստյան օրերին: Մեր բոլոր մարզիկներն ամենաբարձր մակարդակով խաղացին, եւ ես ցանկանում եմ շնորհավորել նրանց»,- ասաց Նալբանդյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |