Որոշվել են ձյուդոյի Հայաստանի գավաթի հաղթողները 8 մարտի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի է ունեցել ձյուդոյի Հայաստանի առաջնություն: Գավաթին մասնակցում էին մոտ 100 ձյուդոիստներ, որոնցից 15-ը կանայք էին: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի սպորտի գծով տնօրեն Հարություն Ամիրխանյանը հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ տղամարդկանց շարքում գավաթակիրներ են դարձել հետեւյալ ձյուդոիստները. Հովհաննես Դավթյան (60 կգ ք/կ), Տիգրան Վարոսյան (66 կգ ք/կ), Հայկ Համբարձումյան (81 կգ ք/կ), Արմեն Իսպիրյան (90 կգ ք/կ), Հակոբ Առաքելյան (100 կգ ք/կ) եւ Ազատ Աբրահամյան (ք/կ+100): Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքերով Գավաթն անց է կացել Միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան, եւ առաջին անգամ բոլոր մենամարտերը նկարահանվել են տեսախցիկով: Հայաստանի գավաթի խաղարկությունից հետո մարտի 15-29-ը ձյուդոիստներն Աբովյանում անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որտեղ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Վիեննայում (Ավստրիա): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |