Credit AM-ը տեղեկատվություն կտրամադրի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի վերաբերյալ11 մարտի 2010 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ բոլոր երիտասարդները, որոնց հետաքրքրում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները, կարող են ստանալ մանրամասն եւ ամբողջական խորհրդատվություն Credit AM-ի գրասենյակում, ինչպես նաեւ անվճար կտրամադրվի «Շահառուի ուղեցուց», որը տպագրվել է ՀՀ Սպորտի եւ երիտասրադության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ասվում է Credit AM ընկերության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրած հաղորդագրութայն մեջ: Ուղեցույցը նախատեսված է երիտասարդ ընտանիքին ծրագրի պայմաններին իրազեկելու նպատակով: Այն տեղեկացնում է նաեւ վարկառուի իրավունքների եւ պարտավորոթյունների մասին, ծանոթացնում է, թե ինչ հետեւանքներ կունենան վարկի մարման ուշացումները, պատասխանում է այն հարցին, թե «ովքեր կարող են լինել համավարկառու» եւ շատ ուրիշ հարցերի պատասխաններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |