2010թ. մարտի 11-ի դրությամբ Հայաստանում թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական11 մարտի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքներով 9 հաշվապահի տրամադրվել է որակավորման վկայական: Քննությանը հրավիրվել են 17 դիմորդ, որոնցից երեքը չեն ներկայացել: 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել են 119 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 59 դիմորդի: Հայաստանի Հանրապետությունում մարտի 11-ի դրությամբ թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |