ՀՀ նախագահ. Բաքուն չի թաքցնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունը11 մարտի 2010 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները»,- ասել է երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանի խոսքով, պատերազմը երբեք ցանկալի չէ եւ պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ: «Միեւնույն ժամանակ մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |