Լիլիթ Գալոյանը Եվրոպայի շախմատի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը

Լիլիթ Գալոյանը Եվրոպայի շախմատի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին խորվաթական Ռիեկ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի առաջնության 6-րդ փուլը: Հայ շախմատիստներն այդ փուլում անհաջող են հանդես եկել: Պարտություն են կրել Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ է տարել միայն Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Պետրոսյանը ոչ ոքի են խաղացել:

Կանանց շարքում վստահ ելույթ է ունենում Լիլիթ Գալոյանը: 6-րդ փուլում նա պարտության է մատնել Աննա Ուշենինային (Ուկրաինա) եւ 5 միավորներով զբաղեցնում է 4-րդ տեղը` շարունակելով 0,5 միավորով զիջել առաջատար Սոչկա Մոնիկային (Լեհաստան): Երկրորդ հաղթանակը տարել է Վարդուհի Խառատյանը: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Նելլի Աղինյանը պարտվել է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---