Միջազգային իրավիճակը բարենպաստ դաշտ է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար12 մարտի 2010 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ընդհանուր միջազգաին իրավիճակն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բարենպաստ դաշտ են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը: «Անկասկած, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար, սակայն Անկարան չի գնա հարաբերությունների հաստատման եւ չի բացի Երեւանի հետ սահմանն Ադրբեջանի հաշվին: Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ միայն Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումից հետո»,-հայտարարել է փորձագետը: Ըստ նրա, ստատուս-կվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի վտանգավոր է, քան իրավիճակի աստիճանական եւ կանխատեսելի փոփոխումը: Հուսեյնովը գտնում է, որ կողմերը պետք է օգտագործեն բարենպաստ միջազգային իրավիճակը եւ հակամարտության հանգուցալուծման հասնեն առաջիկա ամիսներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |