Կարլ Բիլդտ. Պատմությունը չպետք է քաղաքականացվի

PanARMENIAN.Net - «Պատմական հարցերը չպետք է լուծվեն քաղաքական մակարդակում, նման հարցերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի միջեւ»,- հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը` մեկնաբանելով երկրի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության մասին: Նրա խոսքերով, կառավարությունն ակտիվ կերպով աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի դա հասկացնել տա խորհրդարանին քննարկումներից առաջ:

Միաժամանակ նա նշեց, որ խորհրդարանի որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, հաղորդում է Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունների ճանաչման մասին բանաձեւը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---