Հայաստանի գանդբոլի կանանց հավաքականը կխաղա «Չելինջ տրոֆի» մրցախաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի գանդբոլի կանանց հավաքականը մարտի 18-21-ին Իսրայելում կմասնակցի «Չելինջ տրոֆի» միջազգային մրցախաղին: Հայաստանի գանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի տվյալների համաձայն, մրցախաղին հանդես են գալու նաեւ Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները:

Մարզիկները մեկ ամսից ավելի է, ինչ մարզվում են: Ստուգողական հանդիպումներ են ունեցել Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, որը պատրաստվում է Սերբիայում տեղի ունենալիք Եվրոպայի ընտրական մրցախաղին:

«Հավաքականը 80 տոկոսով պատրաստ է մրցախաղին: Մեզ են միանալու մեր 4 հայրենակից մարզուհիները Ֆրանսիայից: Կարեւորն այն է, որ մեր մարզիկները շատ երիտասարդ են` 17-26 տարեկան», - ասել է հավաքականի մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը:

2006 թ. մեր հավաքականն այս մրցախաղում գրավել է 3-րդ տեղը: Այն ժամանակ մրցախաղը տեղի էր ունենում Բոսնիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---