«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում կառուցվելու է Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին12 մարտի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ««Մոսկվա» կինոթատրոնը հայ ճարտարապետության յուրօնակ նմուշ է եւ Երեւանի համար անկրկնելի երեւույթ է: Ինչ վերաբերում է ամառային կինոդահլիճին, որը հիմնադրվել է 20-րդ դարի 60-ական թվականներին, ապա այն Երեւանի համար միակն է իր տեսակի մեջ եւ մեր կլիմայական պայմաններին համապատասխանում է: Կարծում եմ, որ ամառային դահլիճն անհրաժեշտ է քաղաքի համար, հետեւաբար այն պետք է պահպանվի», - մարտի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Փետրվարի 25-ին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Մոսկվա» կինոթատրոն ԲԲԸ ղեկավարության առաջարկությանը` «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը օտարել` տեղում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերակառուցելու համար, քանի որ մինչ խորհրդային իշխանության հաստատումը այդ տեղում է գտնվել Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին: «Մենք դեմ չենք նոր եկեղեցիների կառուցմանը, սակայն ավելի լավ կլինի վերականգնել եւ պահպանել հնագույն եկեղեցիները` Սանահինը, Հաղպատը, մակարավանքը, Օհանավանքը, որոնք ճարտարապետական առումով ավելի արժեքավոր են, քան 17-րդ դարի Սբ Պողոս-Պետրոս քանդված եկեղեցին էր», - նշել է Մկրտիչ Մինասյանն` ավելացնելով, որ տեղանքը նույնպես հարմար չէ եկեղեցի կառուցելու համար: Մ.Մինասյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանի ճարտարապետների միությունը հարցի լուծման համար կազմակերպելու է հասարակական քննարկումներ: «Մենք դիմելու ենք նաեւ ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով, որ փոխի իր որոշումը», - ավարտել է խոսքը Մկրտիչ Մինասյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |