Արամ Ոսկանյանը պայմանագիր է ստորագրել «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ13 մարտի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի ռմբարկուներից մեկը` Արամ Ոսկանյանը, պայմանագիր է ստորագրել ուզբեկական «Լոկոմոտիվ» թիմի հետ, հաղորդում է «Միկայի» պաշտոնական կայքը: «Լոկոմոտիվը» հանդես է գալիս Ուզբեկստանի բարձագույն լիգայում: 2009-ին մրցաշարային աղյուսակում նա զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ թիմի մարզիչն է Վադիմ Աբրամովը: Ուզեբեկական թիմում հանդես են գալիս Կարեն Ավագյանը եւ Կարեն Աբրամովը: Մարտի 13-ին մեկնարկել է Ուզբեկստանի առաջնությունը: Առաջին փուլում Արամ Ոսկանյանի թիմը հանդիպել է բազմակի չեմպիոն եւ Ուզբեկստանի գավաթակիր Ֆերգանի «Նեֆտչի» հետ, որի մարզիչն է Յուրի Սարգսյանը: «Միկայի» պաշտպան Հրաչյա Միքայելյանը տեղափոխվել է «Իմպուլս» թիմ: Նա «Միկայում» խաղացել է 2002-ից, եղել է թիմի ավագը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |