Զինակոչի խնդիրները պետության սեւեռուն ուշադրության տակ են13 մարտի 2010 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Մարտի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերվել են նախագահի` Ֆրանսիան կատարած վերջին այցելությանը, Հայաստանի ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին համապատասխան զինակոչի անցկացմանը»,- ԱԱԽ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Բաղդասարյանի խոսքերով, նիստի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցելության մանրամասները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են ՀՀ եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմանը: Անդրադառնալով զորակոչի խնդիրներին` Բաղդասարյանը նշեց, որ այս հարցը կենսական կարեւոր նշանակություն ունի երկրի համար: «Ընդունվել են որոշումներ եւ տրվել են համապատասխան ցուցումներ այն մասին, որ ուժեղացվի հսկողությունը բժշկական զննում անցկացնելու գործընթացի վրա: Մեզ մոտ վտանգ է առաջացնում այն փաստը, որ զինակոչիկները խուսափում են զորակոչից»,- նշել է նա: Նա նաեւ ասաց, որ որոշում է ընդունվել բժշկական զննումն անցկացնել ավելի վաղ տարիքում, 17-ի փոխարեն 14 տարեկանից: Ինչ վերաբերվում է Հայաստանի ոստիկանության համակարգին, Բաղդասարյանը նշել է, որ նիստի ժամանակ հաստատվել է ոստիկանության համակարգում բարեփոխումների ծրագիրը, որն իրականանալու է 2010-2011 թթ: Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ ոստիկանությնա համակարգում ներմուծվելու է online ռեժիմ քաղաքացիների հայտարարություններին ավելի արագ արձագանքելու համար: «Մոտ ապագայում Հայաստանում գործելու է կենսաբանական անձանգրերի եւ նմանակման քարտերի համակարգը, որը թեթեւացնելու է քաղաքացիների խնդիրները տեղեկանքներ ստանալու գործում»,- նշել է նա: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա |