Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հեռուստադիտողին շփոթեցրել է նոր պատերազմով14 մարտի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը շաբաթ երեկոյան առանց կատակի վախեցրել է երկրի բնակիչներին` հաղորդելով «Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակման մասին»: Եթեր է դուրս եկել «Խրոնիկա» հաղորդումը, որում «2007-ի հունիսի 7-ի դեպքերը ներկայացվել են այնպես, կարծես ընդդիմությունը տեղական ընտրություններում պարտություն է կրել, որից օգտվելով` Ռուսաստանն իրականացրել է Վրաստանի լիակատար բռնագրավումը»: Սյուժեում օգտագործվել են փաստագրական կադրեր, որոնք հիշեցրել են 2008-ի օգոստոսի ռազմական գործողությունները: Մի քանի րոպեների ընթացքում «Իմեդի» հեռսուստաընկերությունն առանց համապատասխան զգուշացման այն մասին, որ էկրանին պատերազմի նմանակում է, պատմել է Վրաստանի նավահանգիստների եւ օդանավակայանների ռմբակոծության մասին: Հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր, որոնցում բնակիչները խուճապահար փախչում են Թբիլիսիից, Գորիից, Մցխեթից, այլ շրջաններից: Հաղորդվել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մահվան եւ Ազգային կառավարության ստեղծման մասին «Ժողովրդավարական շարժում` միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո բուրջանաձեի ղեկավարությամբ: Թողարկման վերջում հաղորդավարը հայտարարել է, որ հաղորդումը նվիրված էր «դեպքերի հնարավոր զարգացմանը» եւ իրականության հետ ոչ մի կապ չունի: Սակայն «հատուկ ռեսպորտաժն» արդեն հասցրել էր պայթեցրած ռումբի էֆեկտ առաջացնել: Հաղորդումը խուճապ է առաջացրել երկրի բնակչության մեջ: Թբիլիսիի ռմբակոծությունից վախեցած` մայրաքաղաքի բնակիչները զանգահարել են պաշտոնական կառույցների ու ծանոթների` չիմանալով ինչ անել: Շատերը փողոց են վազել փնտրելու զենքի բաժանման կետեր: Մթերային խանութները եւս լիքն են եղել խուճապահար գնորդներով, որոնք գնել են ամեն ինչ` լուցկուց մինչեւ շաքարավազ: «Իմեդի» հեռուստաընկերության «Հատուկ ռեպորտաժից» հետո շատ մարդիկ վատացել են. հաղորդում է BBC-ն: Իր հերթին Վրաստանի նախագահն «Իմեդի» հեռուստաընկերության սյուժեն տհաճ, սակայն «իրականությանը առավելագույն կերպով մոտ» է անվանել, հաղորդում է Ռիա Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |