ԵԿԳ-ի շնորհիվ Տավուշի բազմաթիվ լքված հողերում կրկին սկսել են խաղող աճեցնել14 մարտի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տավուշի մարզի խաղողագործների կողմից իրագործված 6000տ խաղողից 3000-ը գնվել է Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) կողմից, Բերդ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Տավուշի մարզպետ Արմեն Գուլարյանը: Դրա հետ մեկտեղ 1 կգ-ի արժեքը կազմել է 120 դրամ, որը բարձր է մնացած ընդունող գործարանների գնման արժեքից: Մարզպետը շնորհակալություն է հայտնել գործարանին եւ նշել, որ շատ լքված հողեր կրկին սկսել են մշակվել խաղողի հնարավոր իրագործման շնորհիվ: Այս մարզի գլխավոր նպատակն այս տարի ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը համարում է խաղողի անցյալ տարվա ծավալների եւ ընդունման գնի պահպանումը: Բացի դրանից, ԵԿԳ-ն անհատական մոտեցում ունի Տավուշի մարզի նկատմամբ, եւ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրագործի խաղողի ողջ բերքը: ԵԿԳ-ը խաղողագործների հետ համագործակցությունն իրականացնում է պայմանագրային հիմունքներով, ֆերմերիների հետ աշխատանքներ տանելով ամբողջ տարվա ընթացքում, տրամադրում է նրանց անվճար մասնագիտական խորհրդրատվություններ եւ ապահովում է բարձորակ պարատանյութերով նրանց համար շահավետ պայմաններում: Նման միջոցառումները թույլ են տալիս շարունակաբար վերահսկել խաղողի որակը մինչեւ գնումը: ԵԿԳ-ը համագործակցում է ավելի քան 5000 խաղողագործների հետ, միայն Տավուշի մարզում ընկերությունը պայմանագրեր ունի նրանցից 1300-ի հետ: Երեւանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887-ին վաճառական Ներսես Թաիրյանցի (Թաիրով) կողմից: 1998-ին ԵԿԳ-ն մասնավորեցվել է եւ մտել «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ: Գործարքի արժեքը 30 մլն դոլար է: ԵԿԳ նախաձեռնությամբ 1999-ին ներմուծվել է Հայաստանի Հանրապետության նոր չափորոշիչ «Հայկական կոնյակը», որը հստակ կանոնակարգում է այդ խմիչքի արտադրությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |