Ուկրաինայի հայերը շնորհակալություն են հայտնել Շվեդիայի խորհրդարանին15 մարտի 2010 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Մենք շնորհակալություն ենք հայտնում շվեդական Ռիկսդագին, որը, ի հեճուկս թուրքական ճնշմանը, գերադասեց ճշմարտությունը եւ արդարությունը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը: Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսը շոնրհակալան նամակ է հղել շվեդական Ռիկսդագի խորհրդարանականներին: «Մեր սրտերում ընդմիշտ կմնա Ձեր պատմական քայլը` օրենսդրական մակարդակում հարցի լուծումը` կապված Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հետ»,- ասվում է նամակում, հաղորդում է Anlitika.at.ua-ն: Մարտի 1-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող բանաձեւը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |