Շվեդական կայքերը ենթարկվել են թուրք հաքերների գրոհներին

PanARMENIAN.Net - Շվեդական Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրք հաքերները գրոհի են ենթարկել SICS, Santaanna, Viktoria եւ Interactive շվեդական հետազոտական ինստիտուտների կայքերը:

Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Թուրքիայի քաղաքական եւ հասարակական գործիչները դատապարտում են Ռիկսդագի որոշումը

Իզմիրի Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները որպես բողոքի նշան Թուրքիայում Շվեդիայի հյուպատոսարանի մոտ ծաղեպսակ են դրել` հայտարարելով, որ «իմպերիալիստական պետություններն ԱՄՆ գլխավորությամբ Ցեղասպանության բանաձեւերով ցանկանում են տապալել Թուրքիային»:

Մարտի 1-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող բանաձեւը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---