Էրդողանը մեկնում է Մեծ Բրիտանիա

Էրդողանը մեկնում է Մեծ Բրիտանիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով մարտի 15-ին մեկնելու է Լոնդոն:

Երկօրյա այցի ընթացքում վարչապետ Էրդողանին ուղեկցելու են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը, նախարարներ Զաֆեր Չագլայանը եւ Էղեմեն Բաղիշը, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն եւ խորհրդարանի պատգամավորներ:

Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են թուրք-բրիտանական հարաբերությունները, Թուրքայի ԵՄ մտնելու գործընթացը, Կիպրոսի խնդիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Թուրք-բրիտանական գործնական ֆորումում Էրդողանը դիմելու է երկու երկրների առաջատար գործարարներին, հաղորդում է TRT-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---