«DigiTec-ն անիվների վրա» տոնավաճառ-ցուցահանդեսն անորոշ ժամանակով հետաձգվել է![]() 15 մարտի 2010 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին նախատեսված «DigiTec-ն անիվների վրա» տոնավաճառ-ցուցահանդեսն անորոշ ժամանակով հետաձգվել է : Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնարկ-ձեռնարկությունների միության (UITE) նախագահԿարեն Վարդանյանը: «Մենք պարզել ենք, որ Հայաստանի շրջաններում դեռ պետք է ներուժ ստեղծվի, որը մեր ներկայացրած տեղնոլոգիաների պահանջն ունենա: Մեծ ջանքեր գործադրելով շրջիկ ցուցահանդեսի կազմակերպման համար, մենք սպասված արդյունքը չենք ստանում: Այդ պատճառով շատ քիչ ընկերություններ են ցանկություն հայտնել ցուցահանեսին մասնակցելու», - ասել է նա: Կարեն Վարդանյանի կարծիքով, դա կարող է կապված լինել Հայաստանի ՏՏՄ շուկայում անբավարար մրցակցության հետ, որը հիմնականում կենտրոնացված է մայրաքաղաքում` Երեւանում: Նմանատիպ միջոցառումները, բացի այս կազմակերպություններից, պահանջում են հովանավորներ: «Մենք փորձել ենք միության ջանքերով կազմակերպել միջոցառումները, սակայն մեր ուժերը բավարար չէին» - ասել է Կարեն Վարդանյանը: 2009 թ. դեկտեմբերի 21-25-ին կազմակերպվել էր «DigiTec-ն անիվների վրա» տոնավաճառ ցուցահանդես, որի շրջանակներում ընկերությունը շրջել է Հայաստանի մի շարք քաղաքներում: Ցուցահանդեսի նպատակն է` նպաստել Հայաստանի շրջաններում տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաեւ ՏՏՄ ձեւավորմանը: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |