Հայաստանի դերասանուհին կմասնակցի Մոսկվայում տեղի ունեցող Միջազգային թատերական դպրոցին15 մարտի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. մայիսի 29-ից մինչեւ հունիսի 26-ը Ռուսաստանի, մերձավոր եւ հեռավոր արտասահմանյան երկրների երիտասարդ արհեստավարժ դերասանների համար Մոսկվայում անց է կացվելու Ռուսաստանի թատերական գործիչների 4-րդ Միջազգային ամառային թատերական դպրոց: Այդ միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ թատերական գործիչների միությունը, ՌԴ մշակույթի նախարարությունը, ՌԴ ԱԳՆ-ն եւ Մոսկովյան մարզի մշակույթի նախարարությունը: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել է Երեւանի կամերային թատրոնի դերասան Հասմիկ Դանիելյանը: Այս լայնամասշտաբ կրթական նախագծի նպատակն է` աջակցել դերասանների արհեստավարժության բաձրացմանը, ստեղծագործական հարաբերությունների հաստատումը, փորձի փոխանակումը: Դպրոցի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ թատերական գործիչների միության նախագահ, Ռուսաստանի ժողովրդական դերասան Ալեքսանդր Կալյագինը: Միջոցառմանը մասնակցելու են ընդամենը 85 երիտասարդ դերասաններ` Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, Կոստա Ռիկայից, Կիրգիզիայից, Լատվիայից, Լիբանանից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մոնղոլիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սերբիայից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից եւ Հարավային Օսիայից: Նախագիծն անցկացվում է ՌԴ նախագահի հովանավորության ներքո գտնվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների պետական եւ հասարակական աջակցության ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |