Մեկ տարի անցկացնելով իրանական բանտում` Սիլվա Հարությունյանը վերջապես ազատ արձակվեց

Մեկ տարի անցկացնելով իրանական բանտում` Սիլվա Հարությունյանը վերջապես ազատ արձակվեց

PanARMENIAN.Net - Ուղիղ մեկ տարի անցկացնելով իրանական բանտում` Իրանի ազգությամբ հայ քաղաքացի Սիլվա Հարությունյանը վերջապես ազատ արձակվեց:

Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր 2008 թվականի հունիսի 26-ին: Նա ամերիկյան IREX կազմակերպությունում մոր եւ մանկան առողջության խնդիրների շուրջ փոխանակության ծրագրի ներկայացուցիչն էր: Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր Իրանում «թավշե հեղափոխություն» նախապատրաստելու մեղադրանքով եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման:

Իր աշխատակցին ազատ արձակելու կապակցությամբ IREX-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը Սիլվա Հարությունյանին ազատ արձակելուն ուղղված ջանքերի համար:

Վերջին ամիսների ընթացքում Հարությունյանի ընտանիքն ամերիկյան կառավարության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրանցի ակտիվիստների աջակցությամբ մի շարք միջոցառումներ եւ ակցիաներ անցկացրեցին Փարիզում եւ Նյու-Յորքում` պահանջելով ազատ արձակել Սիլվա Հարությունյանին, գրում է Armenian Reporter-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---