Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը տասը տարում աճել է 47.75 անգամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերկապ» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ մարդ:

Ինտերնետային կապի հասանելիության առումով ամենահետամնաց երկրների շարքում նշվում են Աֆրիկան, Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիան:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---