Անկարային չհաջողվեց դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը16 մարտի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական դաշնությունը (EAFJD) ողջունում է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Այս մասին գրված է PanARMENIAN.Net ին ուղարկված EAFJD հայտարարության մեջ: «Հայերի հետ միասին ասորիները եւ պոնտացի հույները նույնպես թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության զոհ են դարձել: Մենք շնորհավորում ենք ասորի եւ պոնտացի հույներին եւ արժանին ենք մատուցում Շվեդիայի խորհրդարանի այն անդամներին` խիզախության համար, որ չենթարկվեցին թուրքական լոբբիի ճնշմանը», - հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերի համաձայն, թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունները ստորագրելով, փորձում էր հասարակական կարծիք ձեւավորել` հույսեր փայփայելով դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, սակայն այս դիրքորոշումը անտանելի դարձավ` պատմական արդարության հասնելու ձգտման ճանապարհին: EAFJD-ը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը Անկարայի հանդեպ այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որը լիարժեքորեն համահունչ լինի Հայոց ցեղասպանության մասին երկրի խորհրդարանի ընդունած բանաձեւին: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերությամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի, ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |