Պատրիարք Կիրիլ. «Նմանատիպ այցերը վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին»

Պատրիարք Կիրիլ. «Նմանատիպ այցերը վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին»

PanARMENIAN.Net - «Նմանատիպ այցերը կարեւոր են եւ վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաեւ խթանում են այդ հարաբերությունների զարգացումը: Ուրախանում եմ, որ իմ ոտքը դրել եմ այս սուրբ եւ բազմաչարչար հողի վրա», - ասել է համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը:

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր հերթին ասել է, որ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն. «Մենք ուրախանում ենք, որ ե'ւ մեր եկեղեցիների, ե'ւ մեր երկրների միջեւ այս հարաբերությունները շարունակում են զարգանալ: Մենք հաճույքով ուզում ենք նշել պատրիարքի բացառապես հայրական վերաբերմունքը Ռուսաստանի մեր զավակների հանդեպ»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---