Հայաստանում «Ռուսական խոսքի օրերի» նախաձեռնողը պարգեւատրվել է Բորիս Պոլեւոյի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմով

Հայաստանում «Ռուսական խոսքի օրերի» նախաձեռնողը պարգեւատրվել է Բորիս Պոլեւոյի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը 2009 թվականին պարգեւատրվել է Բորիս Պոլեւոյի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմով «Հրապարակախոսություն» անվանակարգում: Նա այդ մրցանակը ստացել է Հայաստանում «Ռուսական խոսքի օրերի» անցկացման եւ «Յունոստ» («Պատանեկություն») ամսագրի ռուս-հայկական համարի կազմակերպման ու նյութերի պատրաստման համար:

Վիկտոր Կրիվոպուսկովը Հայաստանում ավանդական «Ռուսական խոսքի օրերի» անցկացման նախաձեռնողն է, նրա իսկ նախաձեռնությամբ 2009թ. հրատարակվեց «Յունոստ» ամսագրի հատուկ համարը, որը կազմվել էր երիտասարդ հայ եւ ռուս բանաստեղծների ու գրողների ստեղծագործություններից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---