Հայաստանի Կենտրոնական բանկը պայքարում է երկրում դոլարացման դեմ16 մարտի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն եւ լրացում կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Տնտեսության դոլարացման դեմ պայքարի շրջանակներում կատարված այս փոփոխությունների արդյունքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվելու է մասամբ ՀՀ դրամով: Մասնավորապես` արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, այսուհետ— 3%-ով իրականացվելու է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժույթով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |