ՀԱԿ-ը ԵԽ-ին հանձնել է Հայաստանում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր16 մարտի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել, եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակ է հանձնել երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերի համաձայն, ընդդիմադիրների դաշինքը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբեռն Յագլանդին հասցեագրված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը հանձնել է ԵԽ երեւանյան գրասենյակ, որում նշված են ընդդիմության հիմնական պահանջները` երկրում տիրող իրավիճակից դուրս գալու համար, դրանք են` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, «Ա1+» հեռուստաալիքի վերականգնում, տնտեսական բարեփոխումների իրականացում: «Նամակում նաեւ ներառված են ԵԱՀԿ Հայաստանի հարցով մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի վերջին առաջարկությունները», - ասել է նա: Կարապետյանը նշել է նաեւ, որ ընդդիմադիր դաշինքը հուսով է, որ ներկայացրած առաջարկություններին կծանոթանան նաեւ համազեկուցողները, ովքեր մարտի 17-ի մոնիտորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ կբարձրացնեն այդ հարցը: Հայ ազգային կոնգրես 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |