ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԻՐԵՎԱՆ-ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Լիբերալ կուսակցության քաղխորհուրդի երեկ կայացած նիստում առաջարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բավականին հետաքրքիր միջոց: Ինչպես Բաքվի «Էմ-փի-էյ» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում հաղորդել է կուսակցության գործկոմի նախագահ Ավեզ Թեմիրհանը, ԱԼԿ առաջնորդները հանդես են եկել Ադրբեջանի կազմում «Իրեւան-Զանգեսուրի ինքնավար հանրապետության» ստեղծման նախաձեռնությամբ: Այս մտահղացման հեղինակները մտադիր են այդ ադբեջանական ինքնավարության կազմում ընդգրկել Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի եւ ժամանակակից Հայաստանի մի շարք այլ շրջաններ: Դա, Թեմիրհանի կարծիքով, կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---