Թուրքիան դեմ է անլեգալ հայերի վտարման մասին Էրդողանի հայտարարությանը18 մարտի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը բողոք է արտահայտել երկրից 100.000 հայերին վտարելու մասին վարչապետ Էրդողանի հայտարարության դեմ: «Այդ սարսափազդու հայտարարությունը կրկնակի սարսափելի է դառնում, երբ այն արտասանում է վարչապետը: Այդպիսի հայտարարություն անելը ժողովրդավարական չէ: Չի կարելի փող վաստակելու համար Թուրքիա ժամանած մարդկանց օգտագործել նենգ նպատակներին հասնելու համար», - հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը: Նա նաեւ նախազգուշացրել է իր ղեկավարած կուսակցության անդամ Ջանան Արիթմանին, որը նույնպես արտահայտվել է Թուրքիայից հայերին վտարելու մասին: «Մենք ժողովրդավարական արժեքները պահպանում ենք, եւ այդպիսի հայտարարությունները տեղին չեն», - ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդը: Դենիզ Բայկալը պահանջել է նաեւ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները քննարկվեն խորհրդարանում: Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Օզթուրք Թուրքդողանն, իր հերթին, ընդգծել է, որ Էրդողանի հայտարարությունը նենգություն եւ խտրականություն է: Նրա խոսքերի համաձայն, հայտարարությունը խախտում է մարդու ազատ գործելու եւ տեղաշարժվելու իրավունքը: «Աշխարհում շատ թուրք աշխատողներ կան: Արդյո՞ք Թուրքիան նրանց էլ չի օգտագործի, եթե որեւէ խնդիր առաջանա: Բացի այդ, Թուրքիայում այլազգի տարագիր աշխատողներ շատ կան», - ընդգծել է Թուրքդողանը, գրում են թուրքական ԶԼՄ-երը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |