Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին18 մարտի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարի այցը եւս կօժանդակի հարաբերությունների ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը հրավիրել է նաեւ Սլովակիայի նախագահին` այցելելու Հայաստան: Միրոսլավ Լայչակն իր հերթին նշել է, որ քաղաքական մակարդակում այսօր շատ բան է արված, սակայն դեռեւս կան փոխգործակցության ամրապնդման շատ հնարավորություններ, չիրացված ներուժ, հատկապես առեւտրի ու տնտեսության ոլորտում: Նշելով, որ իր հետ Հայաստան են ժամանել նաեւ գործարարներ` նա հույս է հայտնել, որ հայ-սլովակյան գործարար համաժողովը երկու երկրների գործարար կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կստեղծի: Հայաստանի նախագահը եւ Սլովակիայի արտաքինքաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր, կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Միրոսլավ Լայչակը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջն է փոխանցել Արեւելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Հանրապետության նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, դրանց վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ինչպես նաեւ անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի: Նախագահ Սարգսյանը միաժամանակ ողջունել է Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար |