Հայաստանն ու Ռուսաստանը միասին կդիմակայեն համաշխարհային նոր մարտահրավերներին

Հայաստանն ու Ռուսաստանը միասին կդիմակայեն համաշխարհային նոր մարտահրավերներին PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանն ու ՌԴ ԱԴԾ սպա, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Արարողությունից հետո կայացած ճեպազրույցում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԱԽ քարտուղարի Ռուսաստան կատարած այցի արդյունքները: Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի հերթական այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց:



«Վստահ եմ` նոր մարտահրավերների պատճառով առաջացող խնդիրները կլուծենք միասին»,- ասել է Նիկոլայ Պատրուշեւը: Նրա գնահատմամբ` Արթուր Բաղդասարյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության օրակարգում առկա բոլոր խնդիրները համակարգված լուծվեն:



Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ռուս գործընկերների հետ շատ արդյունավետ կոնսուլտացիաներ են եղել: Կողմերը, որպես ռազմավարական գործընկերներ, կարողացել են առկա բոլոր խնդիրների լուծումները գտնել: «Մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով: Կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կոնկրետ ուղղություններով կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք այս այցից, ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունելությունից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---