«ԱրմենՏել» ընկերության 2009 թ. դրամամուտքը նվազել է 7.2 տոկոսով18 մարտի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. «ԱրմենՏել» ընկերության գործողությունների մաքուր դրամամուտքը նվազել է 7.2 տոկոսով` կազմելով 72.687 մլն, դրամ, ընդ որում, ամենաշատ անկումը նկատվել է բջջային հեռախոսային կապի բնագավառում (-12.7 տոկոս): «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունից PanARMENIAN.Net -ին հաղորդել են, որ բջջային կապի մատուցած ծառայությունների դիմաց 2009 թ. ստացած դրամամուտքը կազմել է 28.819 մլն դրամ, իսկ ֆիքսված կապի բնագավառում դրամամուտքը կազմել է 43.868 մլն դրամ: Ընկերության բջջային կապի բաժանորդների թիվն աճել է 0.2 տոկոսով` 2008 թ. համեմատ, կազմելով 545 հազ.: Իսկ լայնագիծ ինտերնետ ծառայությունից օգտվողների թիվը 2009թ. աճել է 184.8 տոկոսով` կազմելով 26.2 հազ բաժանորդ: Ռուսական ռուբլով արտահայտված «Վիմպելկոմի» դրամամուտքը 2009 թ. կազմել է 275.2 մլրդ ռուբլի, որը 10տոկոսով ավելի բարձր է, քան 2008 թ.: 2009 թ. ԱՊՀ-ում բաժանորդների բազան հիմնականում կայուն է մնացել, իսկ լայնագիծ հասանելիության բաժանորդների թիվը ավելացել է 4 անգամ` 2008 թ. ցուցանիշների համեմատ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |