Cbonds-ը 2010-ի հուլիսի 1-2-ը Երեւանում անցկացնելու է «ԱՊՀ եւ Բալթիայի երկրների բաժնետոմսային վեհաժողով»![]() 19 մարտի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Cbonds գործակալությունը նախատեսում է 2010-ի հուլիսի 1-2-ը Երեւանում անցկացնել 7-րդ ԱՊՀ եւ Բալթիայի երկրների բաժնետոմսային վեհաժողովը: Ծրագրի ձեւավորման ժամանակ ուշադրություն է դարձվում երկրի արժեթղթերին, որտեղ անցկացվելու է համագումարը. դա երկրի ներդրումային հնարավորությունների, ենթակառուցվածքի, խոշորագույն մասնակիցների յուրահատուկ «շնորհանդես» է: Երեւանի ընտրությունը վեհաժողովի անցկացման գործում արտացոլում է արժեթղթերի նշանակության աճը, եւ մասնավորապես բաժնետոմսերի շուկան Հայաստանի տնտեսության համար: Վեհաժողովը բացահայտում է հանրապետության արժեթղթերի շուկային նվիրված հատվածը, մասնավորապես բաժնետոմսերի շուկան, որի շրջանակներում նախատեսվում են պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների զեկույցներ: Վեհաժողովը տեղի է ունենում NASDAQ OMX ARMENIA-ի աջակցությամբ:Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին NASDAQ OMX ARMENIA-ի հասարակության հետ կապերի եւ մարկետինգի բաժնից, բանակցություններ են վարվում վեհաժողովի կազմակերպիչների եւ մասնակիցների հետ: «Բանակցությունները սկզբանական փուլում են. մենք արդեն գիտենք անցկացման ամսաթիվը, ինչի մասին հայտնվելու է մոտ ժամանակները»,- ասել են մարկետինգի բաժնից: Համաժողովին մասնակցելու է շուրջ 250 մարդ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Հայաստանը, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Բալթիայի երկրները, Մեծ Բրիտանիան եւ այլն: Համաժողովին մասնակցում են բանկերի, ներդրումային եւ կառավարող ընկերությունների, վարկանիշային գործակալությունների եւ այլ ինստիտուտների ներկայացուցիչները: ԱՊՀ երկրների եւ Բալթիայի բաժնետոմսային վեհաժողովն անցկացվում է 2004-ից, եւ ամեն տարի հավաքում է ԱՊՀ եւ մի շարք արտասահմանյան երկրների արժեթղթերի շուկաների պրոֆեսիոնալներին: Համաժողովն ավանդաբար ծառայում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելոռուսի եւ ԱՊՀ այլ երկրների բաժնետոմսերի ներքին շուկայի զարգացման քննարկումներին, ինչպես նաեւ եվրոբաժնետոմսերի զարգացող շուկաներին: NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում - առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, - ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նա- ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում - կենտրոնական դեպոզիտարիաներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |