Ահմեդ Դավութօղլի. Թուրքիան պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծելու խնդիրները19 մարտի 2010 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Թուրքերի եւ սերբերի միջեւ հակամարտությունը ձգվում էր 1000 տարի, իսկ հայերի հետ խնդիրները գոյություն ունեն շուրջ 100 տարի: «Եթե մենք կարողացանք Բալկաններում լուծել Սերբիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ խնդիրները, ապա ինչո՞ւ չենք կարող նույնն անել հայերի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բուլղարիա կատարած այցից առաջ: «Հայերը մեզ հետ չեն քննարկում ղարաբաղյան հակամարտությունը, բայց մենք խոսում ենք հակառակի մասին: Եթե մենք կարողացանք սերբերի հետ լուծել խնդիրները երկխոսության օգնությամբ, ապա նույնը կարող ենք անել նրանց հետ: Մեր ջանքերի շնորհիվ Բոսնիա եւ Հերցեգովինան եւ Սերբիան լուծել են իրենց խնդիրները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ավելացնելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծելու խնդիրները, հաղորդում է Hurriyet-ը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |