Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը

Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը PanARMENIAN.Net - «Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը:



Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարիվերջին հայտարարությունը հերթական անհաջողփորձնէԱդրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմՄԱԿ-իկանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը:



Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետբանակցելուց Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը, եւ միեւնույն է չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի երեկ արված հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---