Բուլղարիան կարող է հաջորդը դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցուցակում19 մարտի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի «Կարգ, կանոն եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը (RZS) դիտարկման համար Հայոց ցեղասպանության մասին հռչակագիր է ներկայացրել երկրի խորհրդարան: Ինչպես հաղորդում է Novinite.com-ը, տվյալ հռչակագրի ներկայացնելը երկրի խորհրդարանում կապված է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի այցի հետ Սոֆիա եւ Թուրքիայից հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարության հետ: RZS-ը Բուլղարիայի կառավարությունից եւ վարչապետ Բոյկո Բորիսովից պահանջում է նաեւ հնչեցնել Հայոց ցեղասպանության հարցում երկրի նախարարների գրասենյակի պաշտոնական դիրքորոշումը: Պահպանողական կուսակցության առաջնորդ Յան Յանեւը հայտնել է, որ կուսակցությունը նպատակ է հետապնդում համաձայնության հասնել Բուլղարիայի կողմից ողբերգական իրադարձությունների գնահատման հարցում եւ հանդես գալ հստակ հայտարարությամբ` ի պաշտպանություն պատմական ճշմարտության, ինչպես դա վերջերս արեցին ԱՄՆ-ն ու Շվեդիան: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը նույնպես 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |