Փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին

Փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում իրականացվող Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին: Ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին եւ նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին: Ներկայումս իրականացվել է աշխատանքների մոտ 80 տոկոսը: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք` նվազեցնելով նաեւ Սեւանա լճից այդ նպատակով ջրառի ծավալները: Ա. Գեւորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետներում, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---