ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՈՐԴՈՒ ԴԵՄ, ԻԲՐ, ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ29 նոյեմբերի 2001 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջաանի հատուկ ծառայությունները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ Բաքվում, իբր, կանխվել է երկրի նախագահի որդի Իլհամ Ալիեւի դեմ ուղղված մահափորձը: Հաղորդվում է, որ մահափորձը պետք է կատարեր նախկին ադրբեջանական զինծառայող Մուհամմեդ Օջավերդիեւը, որին Հայաստանը միակողմանի կարգով նախօրեին ազատել էր գերությունից: Ադրբեջաանի Ազգային անվտանգության նախարարության ղեկավարությունը պնդում է, որ Օջավերդիեւը ցուցմունքներ է տալիս, որոնք հաստատում են, որ Հայաստանի հատուկ ծառայությունները ստիպել են նրան համաձայնել մասնակցել ահաբեկչական գործողությանը: Ընդ որում, դրանից երկու ամիս առաջ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մուհամմեդ Օջավերդիեւը, որը ձերբակալվել էր Նախիջեւանի ու Հայաստանի սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ, հայկական կողմին առաջարկել է իր ծառայությունները` դիվերսիոն ու ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Միեւնույն ժամանակ հաստատվել են տեղեկությունները այն մասին, որ Օջահվերդիեւը ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ է: Պարզվել է, որ նա հավաքագրվել էր Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից դասալիքության համար պատիժ կրելու ժամանակ եւ համապատասխան նախապատրաստություն ստանալուց հետո ուղարկվել էր Հայաստան` մեր երկրի հատուկ ծառայութուններին նրան հավաքագրելուն եւ դիվերսիոն նպատակներով օգտագործմանը դրթելու համար: Այդ գործողության հաջողության դեպքում ենթադրվում էր մեղադրել Հայաստանը ահաբեկությունում եւ վարկաբեկել նրան համաշխարհային հանրության աչքերում: Հայաստանի ԱԱՆ-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները Օջավերդիեւի գործողությունների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով դիմեցին հետաքրքիր քայլի: Բաքվի մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, որ, Օջավերդիեւի ազգականների խոսքերով, նա հոգեկան հիվանդ է եւ չի հասկանում, թե ինչ է ասում: Այսօր Օջավերդիեւի հոգեկան անմեղսագիտակության մասին առասպելը արդեն խանգարում է իբր նախապատրաստվող մահափորձի մասին նոր առասպելի հեղինակներին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ |