ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունը կայցելի Իտալիա

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց ՀայաստանիՀանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման ընթացքումխոսվեց համահայկական «Ազգային Խորհուրդ» ստեղծելու եւ այդ գործում Իտալիայի հաջողված փորձն ուսումնասիրելու մասին: Մասնավորապես, Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց Իտալիայի Հանրապետություն ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակության այցի մասին: Պատվիրակությունը բաղկացած է լինելու չորս աշխատակցից եւ խնդիր է ունենալու իտալական համապատասխան մասնագետի օգնությամբ ուսումնասիրելու Իտալիայում ստեղծված նմանատիպ խորհրդի փորձը, կառուցվածքը, կազմավորման սկզբունքները եւ այլ հարցեր: Հայկական պատվիրակության համար օգտակար կլինի նաեւ ուսումնասիրել Իտալիայի ունեցած մեծ փորձը` ընդհանրապես իտալական սփյուռքի հետ գործակցության առումով:



Հակոբյանըկարեւորելով ՀՀնախագահիկողմիցգործընթացին հավանությունտալուփաստը` դեսպան Սկապինիին ներկայացրեց «Ազգային Խորհուրդ» ստեղծելու ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության ձեռնարկած քայլերը: Նա նշեց նախարարության կողմից կլոր սեղան հրավիրելու նախաձեռոնության մասին, որին մասնակից պետք է դարձնել համապատասխան մասնագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Նախարար ՀՀակոբյանըխոսեցնաեւգործընթացի կազմակերպման ֆինանսական կողմի մասին, որն ամբողջությամբ ապահովում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության դրամաշնորհը:



Դեսպան Սկապինին իր հերթին իր գոհունակությունը հայտնեց հատկապես իտալական փորձն ուսումնասիրելու նախարարության ընտրության համար` պատրաստակամություն հայտնեց անել ամեն հնարավորը գործընթացին աջակցելու համար: Նա նաեւ համառոտ ներկայացրեց Իտալիայի` սփյուռքի հետ գործակցության որոշ նրբերանգներ:



Այնուհետեւ Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաեւ Մուրատ-Ռաֆայելյան դպրոցում իրականացվելիք նոր նախագծին, որին դեսպանը դրականորեն արձագանքեց, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---