ՀՀ գլխավոր դատախազը «Արի տուն» երգ է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարությանը20 մարտի 2010 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Նիգ-Ապարան» բարեգործական, հայրենակցական, հասարակական կազմակերպության պատվիրակությունը ՀՀ Սփյուռքի նախարարությանը երգ է նվիրել` այդ կերպ մասնակցելու պետական քաղաքականություն դարձած «Արի Տուն» ծրագրին: Նույնանուն երգը, որ հեղինակել է երգչուհի Լեյլա Սարիբեկյանը (խոսք` Սերգեյ Հարությունյան), նրա իսկ կատարմամբ ներկայացվել է սփյուռքի նախարարությունում: Ունկնդիրների շարքում են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, որի նախաձեռնությամբ է նոր երգը նվիրաբերվել նախարարությանը: «Ոգեւորված երգի կատարումից ներկաները` տիկին Հակոբյանի եւ պարոն Հովսեփյանի գլխավորությամբ, փորձեցին կատարել այն` շուրջպար բռնելով: Այնուհետեւ նախարար Հ. Հակոբյանը Աղվան Հովսեփյանին հանձնեց շնորհակալագիր «ազգանվեր եւ հայրենանվեր գործունեության, աննախադեպ նախաձեռնությունների, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեությանը հայանպաստ շունչ ու հոգի հաղորդելու եւ Հայաստան-Սփյուռք գործակցությանն իր որդիական նվիրումի համար», - ասվում է նախարարության հաղորդագրությունում: Վերջում «Արի Տուն» ծրագիրը խորհրդանշող նվերներ հանձնելով երգի ստեղծման մասնակիցներին` նախարարը վստահաբար շեշտել է, որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք ստեղծել «հզոր Հայրենիք, երազների Հայրենիք», ուր ապրելու մեծ ցանկություն կունենան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |