Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում եվրոպական երկրներին դատապարտել Թուրքիային20 մարտի 2010 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Երդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի ՀՀ 100.000 քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ: «Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված, որպես ապաստանյալներ եւ գաղթականներ ապրում են եվրոպական երկրներում: Առավել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մոտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Կոչ ենք անում Եվրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնակրկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների եւ ուրիշ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ: Կոչ ենք անում նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը»,- ասվում է ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանի հայտարարությունում: Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է 100 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսումը երկրից: «Իմ երկրում ապրում է շուրջ 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ, դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |