Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է20 մարտի 2010 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարումէ, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսելէ Թուրքիայից ոչ թե ընդհանրապեսհայերին, այլերկրումապօրինիգտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին, պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին` հասկանալի կլիներ: Թեեւ ընդունելի չէր լինի, այնուամենայնիվ հասկանալի կլիներ: Սակայն Թուրքիայի վարչապետը խոսում է միայն հայերին վտարելու մասին: Այսինքն, Թուրքիայում ապօրինի գտնվող վրացին, կովկասցի թաթարը (որոնց այսօր ադրբեջանցի են կոչում), արաբն ու ռուսն իրավունք պիտի ունենան շարունակել օրենքը խախտել, իսկ հայերը ոչ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվեն թուրքերը Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հետ: Վրաստանի քաղաքացի հայերին պիտի վտարեն, իսկ Վրաստանի քաղաքացի կովկասյան թաթարներին ու վրացիներին` ո՞չ: Հետաքրքիր կլիներ տեսնել Վրաստանի արձագանքը: 21-րդ դարում, Եվրոմիություն ձգտող պետության գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի բերանից, հնչում են խոսքեր, որոնք կոչ են անում մարդկանց նկատմամբ օրենքը կիրառել ոչ թե ըստ նրանց արածի, այլ ըստ էթնիկ ծագման: Սա արդեն լուրջ բան է: Սա Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի (1948) 1-ին, 7-րդ եւ 16 (1)-ին հոդվածների կոպիտ ոտնահարում է: Գրեթե վստահ եմ, որ ներկայումս Թուրքիան պետականորեն չի սկսի հայերի նկատմամբ խտրական նոր հալածանքները: Դա հիմա չի բխում Թուրքիայի շահերից: Առանց այդ էլ Թուրքիայում ազգային եւ կրոնական փոքրամասնությունները էական զրկանքների եւ չարդարացված սահմանափակումների մեջ են: Այսուհանդերձ, սա խիստ մտահոգիչ երեւույթ է, քանի որ Էրդողանի ասածը թուրքական հասարակության շատ լուրջ եւ խորքային հիվանդության դրսեւորումն է: Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է»,- հայտարարել է Արա Պապյանը: Մարդու իրավունքների հռչակագրի առանձին դրույթներ, ինչպիսք են խոշտանգումների եւ ստրկության արգելքը, պարտադիր են որպես անպայման նորմեր, առանձին երկրներում Հռչակագիրը մասամբ է ընդունվում: Այս փաստաթուղթը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով եւ աշխարհի ամենաշատ թարգմանված փաստաթուղթն է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |