TAIEX-ը Հայաստանի փոստային հաղորդակցության ոլորտում բարեփոխումների համար հանձնարարականներ է մշակում20 մարտի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - TAIEX-ը ծրագիրը ապրիլի 19-23-ը ամփոփելու է Հայաստանի փոստային ծառայության գոյություն ունեցող օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ կարգավորիչ պայմանները, որպեսզի դրանք համապատասխանեցնի ԵՄ օրենսդրությանը: TAIEX-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հանձնարարականների մշակումը ուղղված է լինելու ԵՄ նորմերին համապատասխան փոստային հաղորդակցության բարեփոխումներին, այդ բնագավառը կարգավորելուն` հիմնվելով եվրոպական երկրների առաջավոր փորձի վրա: Քննարկմանը մասնակցելու են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, ՀՀ հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովները, ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ն: TAIEX-ը Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվական եւ տեխնիկական աջակցության միջոց է: TAIEX ծրագրի մասնակիցները Եվրամիություն մուտք գործելու թեկնածու երկրներն են, ԵՄ հավանական անդամ թեկնածու երկրները, եւ այն երկրները, որոնք ներգրավված են Եվրոպայի բարիդրացիության քաղաքականության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |