Ղարաբաղի շուրջ հակասական հայտարարությունների ֆոնի վրա Լիբանանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բաքու22 մարտի 2010 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի արտաքին գործերի նախարար Ալի Շամին հանդիպել է Լիբանանում եւ համատեղությամբ Սիրիայում Ադրբեջանի դեսպան Մահեր Ալիեւի հետ: Ադրբեջանի դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարին հրավիրել է Բաքու: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Համաձայն աղբյուրի` այցի մանրամասները դեռ պարզ չեն:Վերջերս Լիբանանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ադրբեջանական ԶԼՄ-ներին, որ պաշտոնական Բեյրութը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ավելի ուշ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է նախարարի հետ, որը հայտարարել է, որ Լիբանանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |