Թուրքիայի իշխանությունները շարունակում են առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով![]() 22 մարտի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալԱրմանԿիրակոսյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»,-ասել է Արման Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |