Հայաստանում մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար հողատարածքների գույքագրումը22 մարտի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի կառուցման խնդիրների միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Փոխվարչապետին տեղեկատվություն ներկայացվեց մայրուղու կառուցման հատվածներում իրականացվող գույքագրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես արձանագրվեց, որ առաջիկա տասն օրվա ընթացում մայրուղու` Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի մարզերով անցնող հատվածների գույքային միավորների մասով կլինի ամբողջական ճշգրտված տեղեկատվություն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերի ընթացքում գույքագրման աշխատանքները կմեկնարկեն Սյունիքի մարզում` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության փոխանցած տեղեկատվության հիման վրա: Հանձնարարվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների եւ համապատասխան մարզպետների մասնակցությամբ ձեւավորել աշխատանքային խումբ` այդ հատվածներում գույքագրված շենք-շինությունների եւ տարածքների հետագա կարգավիճակը որոշելու ուղղությամբ իրավական հիմքեր նախապատրաստելու նպատակով: ![]() «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիր 2010 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.: Դրանով մեկնարկ տրվեց մի ծրագրի, որը Հայաստանին թույլ կտա ապագայում մեղմացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, թույլ կտա, որպեսզի Հայաստանը կարեւոր դեր խաղա տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանա Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: Ողջ նախագծի արժեքը կարող է մեկուկես միլիարդ դոլարի հասնել: Իրանական բանկերը նույնպես պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |