Թուրք դերասանուհին կոչ է անում ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին22 մարտի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրք դերասանուհի Փելին Բատուն Haberturk ալիքով հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեց, որ 1915-ի դեպքերը Ցեղասպանություն են: Այդ մասին հաղորդում է habervitrini.com թուրքական կայքը: Ավելի ուշ նույն հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության պատճառով նա սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ է ստանում: «Ես ոչ հայերի, ոչ թուրքերի, ոչ քրդերի փաստաբանը չեմ: Ես ուղղակի կոչ եմ անում բոլորին ասել ճշմարտությունը տեղի ունեցածի մասին»,- ասել է դերասանուհին: Նա նաեւ հայտարարել է, որ վերջին ժամանակները թուրք ժողովուրդն անհանդուրժող է դարձել` նկատի ունենալով Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից 100 հազար հայերի արտաքսման մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |