Հայկական համայնքը ձեռնամուխ է եղել Թեոդոսիայի սբ.Գեւորգ եկեղեցու փրկմանը22 մարտի 2010 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայկական միջնադարյան Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգումը, որը ճարտարապետական հուշարձան է, իրականացնելու է Թեոդոսիայի հայկական համայնքը: Ներկա պահին շարունակվում է շենքի փաստաթղթերի ձեւակերպումը, որը սկսվել էր կես տարի առաջ, որի ավարտից հետո կարելի կլինի խոսել վերականգնողական աշխատանքների մեկնարկի մասին, գրում է Analitika.at.ru-ն: «Առաջին հերթին նախատեսվում է անկացնել մաքրման աշխատանքներ եւ վերանորոգել ճակատային մասը: Հետագայում անհրաժեշտ է իրականացնել համալիր աշխատանքներ եկեղեցու ներսում. կանգնեցնել սյուներ եւ ժամանակավոր ծածկ կառուցել ամբողջ շինության վրա»,- ասել է Թեոդոսիայի հայկական համայնքի ղեկավար Հարություն Ամիրխանյանը: Նրա խոսքերով, այսօր տաճարը գտնվում է ողբալի վիճակում. այն լքված է, նրա տարածքում ավտոտնակներ են գտնվում: 2006-ին հայկական համայնքն արդեն հայտնել էր տաճարի վերականգնման ցանկության մասին, բայց այդ ժամանակ մաքրումից բացի ոչինչ չի արվել, քանի որ որոշել է, որ տաճարը ցանկապատելու հնարավորությունից առաջ վերականգնողական աշխատանքներ անցկացնելն իմաստ չունի: «Համայնքը պատրաստվում է իր տնօրինության տակ վերցնել Թեոդոսիայի հողերը, որոնց վրա գտնվում են սբ.Միքայելի եւ Գեւորգի տաճարը եւ Այվազովսկու գերեզմանը»,- ասել է Ամիրխանյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |